Ի՞նչ է Երիտասարդական բանկից տրվող դրամաշնորհը
Եթե դուք 15-ից 23 տարեկան եք, ունեք հետաքրքիր գաղափար, ապա կարող եք դիմել ձեր մոտակա ԵԲ կոմիտեին: “Բանկերը” ֆինանսավորում են ամենատարբեր ծրագրեր, որոնք ներկայացվում են տվյալ համայնքի երիտասարդների կամ երիտասարդական խմբերի կողմից: Կոմիտեները կարող են աջակցել շրջակա միջավայրի պաշտպանության, մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպման, դասընթացների, գրքերի տպագրության, թատերական ներկայացումների վերաբերյալ ծրագրերի: Օրինակ, այս տարի Արարատի ԵԲ կոմիտեն ֆինանսավորել է արտահայտման ազատության և քաղաքական կոնֆլիկտների թեմաներով ազատ բանավեճերի ծրագիրը, որին մասնակցել են ավելի քան 200 երիտասարդներ մարզի 11 գյուղերից:
Ինչպե՞ս դիմել ԵԲ կոմիտեներին դրամաշնորհ ստանալու համար
Եթե դիմեք ձեր մոտական Երիտասարդական բանկին, ապա նրանք ձեզ կփոխանցեն Դրամաշնորհի հայտի ձևը: Պարզապես պետք է լրացնել հայտի ձևը, ներկայացնել ծրագրի բյուջեն և սպասել պատասխանի: Դրամաշնորհների առավելագույն գումարն է 500 ԱՄՆ դոլար: Եթե ԵԲ կոմիտեն հավանության արժանացնի ձեր գաղափարը, ապա դուք կհրավիրվեք հարցազրույցի` պարզելու համար ձեր գաղափարի մանրամասները: Հարցազրույցից հետո կոմիտեն կայացնում է որոշումը ` հավանություն տալով կամ մերժելով ձեր հայտը:







