Նորություններ
Ս/թ մարտին Երիտասարդական Բանկ ծրագրի շրջանակում անցկացվեց “Ուսուցողական դասընթացներ” ծրագրի երկրորդ փուլն Արարատի մարզի Արաքսավան գյուղում: Ծրագրի ավարտը հունիսի 11-ին էր. այն ուղեկցվեց ցուցահանդես վաճառքով, որը կազմակերպել էր ծրագրի ղեկավար Անահիտ Համբարյանը: Հանդիսությանը ներկա էին Կրթության զարգացման ակադեմիայի Արարատի մարզի համակարգող Լաուրա Հարությունյանը, Ուրծաձորի Համայանքային գործողությունների հանձնաժողովի համակարգող Կիմա Թաթոսյանը, “Քոլսոն” Երիտասարդական Կենտրոն ՀԿ-ի նախագահ Նաիրա Մուրադյանը, Արարատի Երիտասարդական Բանկ կոմիտեն, ծնողներ, ուսուցիչներ:
Ծրագիրն իրականացնող աշխատանքային խումբը նշեց, որ առաջին և երկրորդ փուլերում անցկացրած ցուցահանդես վաճառքից գոյացած գումարով նախատեսվում է իրականացնել ծրագրի երրորդ փուլը, որը կապահովի ծրագրի շարունակելիությունը: Լաուրա Հարությունյանն անդրադարձավ ապրիլի 30-ին Խարբերդում տեղի ունեցած բարեգործական շնորհանդես-վաճառքին, որի շրջանակում 8 գյուղական համայնքներից յուրաքանչյուրը ներկայացրել էր ձեռքի աշխատանքներ: Արաքսավանն, օրինակ, ներկայացրել էր ԱԵԲ ծրագրի մասնակից երեխաների աշխատանքները` արժանանալով մեծ ուշադրության: Արդյունքում ողջ հասույթը նվիրաբերվել է Խարբերդի մանկատանը:
Ցուցահանդես վաճառքը մեծ ոգևորություն էր առաջացրել ոչ միայն երեխաների, այլ նաև կազմակերպիչների և ծնողների շրջանում:







