Նորություններ

2010-08-24 00:00:00 | Նորություններ
Բարեգործական ակցիա. Գյումրու ԵԲ անկնարկը

"Մենք բարեգործական ակցիա ենք կազմակերպել, ցանկանում ենք օգնել անապահով ընտանիքների աշակերտներին գրենական պիտույքներով: Եթե ցանկություն ունեք, կարող եք Ձեր փոքր ներդրումն ունենալ` մեկական տետր կամ գրիչ գնելով նրանց համար":
Եթե այսօր անցնեիք Գյումրու Կիրովի կամ Շահումյան փողոցներով, անպայման կլսեիք այս բառերը Երիտասարդական բանկի կամավորներից. "Զատիկյան հաջողված Food Bank-ից հետո որոշեցինք այս անգամ անդրադառնալ "կրթական հիմնախնդրին": Հավաքում ենք գրենական պիտույքներ անապահով ընտանիքների աշակերտների համար\'\':
Գյումրու 3 գրախանութների մոտ, առավոտից սկսեցինք գործը: Տեսնելով, որ միայն խանութի հաճախորդներին ներգրավելով առանձնապես արդյունքի չենք հասնի, սկսեցինք բարեգործության դրդել նաև պատահական անցորդներին: Ճիշտ է, ոմանք մեզ ընդհանրապես լսել չէին ցանկանում, ոմանք սխալ էին հասկանում, ոմանք էլ, չնայած իրենց հարուստ հագուկապին, իրենք էին մեզանից գրենական պիտույքներ խնդրում, այնուամենայնիվ, շատ ավելի շատ էին "բարեգործները": Եղան նաև մարդիկ, որ մեր բարի գործը խառնեցին գրախանութի գովազդի հետ, իսկ մի սփյուռքահայ էլ կարծում էր, թե նրան խաբելու հերթական փորձն է հայերի կողմից:
Երեկոյան արդեն, երբ բոլոր 3 կետերից հավաքեցինք լիքը լցված արկղերը, արդյունքը գոհացրեց բոլորիս: Ահա ինքներդ տեսեք:
ՀԱԵԳՈՒՄԻ և Երիտասարդական բանկի հերթական banking-ը կրկին բարեհաջող ավարտվեց: Ինչպես ասում էր մեր այսօրվա "բարեգործներից" մեկը` ԹՈՂ ԵՐԵԽԵՔԸ ՍՈՎՈՐԵՆ, ՄԵՆՔ ԻՆՉ ՈՐ ՊԵՏՔ Է ԿԱՆԵՆՔ!

Կից նկարներ