Նորություններ
Ավարտվեց Մոծակ մանկական հեքիաթ-պատմվածքների մրցույթը, որն իրականացնում էր mocak.am մանկական-ժամանցային կայքը`Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Երիտասարդական Բանկ ծրագրի աջակցությամբ:
Շուրջ երեք ամիս տևած աշխատանքների ընթացքում կազմակերպիչները ստացել են 260-ից ավել պատմվածքներ, որոնցից առաջին փուլով ընտրվել են 60-ը, որից հետո էլ կազմվել է լավագույն 20-յակը: Պատմվածքների ընտրության հարցում կազմակերպիչներին աջակցել է պորֆեսիոնալ ժյուրի:
Մրզույթի արդյունքներն ամփոփելու համար Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի միջոցառումների դահլիճ էին հրավիրվել մասնակից երեխաներ, ծնողներ ու հյուրեր:
Բոլոր մասնակիցները կազմակերպիչներից ստացան լավագույն 20 հեքիաթներից կազմված ու արդեն ճաշակով տպագրված գրքույկ, ինչպես նաև հեքիաթների աուդիո ձայնարությունները:
Բոլոր մասնակիցները ստացան Մոծագիր-Պատվոգրեր:
Հիշեցնեմ, որ ծրագիրն իրականացվում էր Երևանի ԵԲ ֆինանսական, ինչպես նաև անդամների անմիջական աջակցությամբ:
Շնորհակալություն բոլորին գեղեցիկ ու որակով ծրագիր նախաձեռնելու ու իրականացնելու համար:
Մրցույթի ընթացքին, մասնակիցներին ու հեքիաթներին կարող եք ծանոթանալ`այցելելով www.mocak.am:







