Նորություններ
2011 թ. Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Թուրքիայում Երիտասարդական Բանկ կոմիտեների ստեղծման ծրագիր մշակեց և իրականացրեց: Ծրագիրն իրակացվեց թուրքական Թոփլում Գյունունլըրի հիմնադրամի հետ համատեղ, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում:
Համագործակցությունը բազմաթիվ մարտահրավերներ ուներ: Այդուամենայնիվ, այն շատ հետաքրքիր ու ոգևորիչ էր հայ և թուրք երիտասարդների, ինչպես նաև կազմակերպչների համար: Այդ համագործակցության արդյունքում ստեղծվեցին և այսօր միայն Ստամբուլում հաջողությամբ գործում են երեք Գենչ Բանկեր` Երիտասարդական բանկեր:
2011-ի ամռանը ութ Գենչ Բանկերի անդամներ այցելեցին Հայաստան ու ծանոթացան իրենց հայ գործընկերի ու նրանց կատարած աշխատանքների հետ: Այցելության ընթացքում փորձի փոխանակմանը զուգահեռ հայ և թուրք երիտասարդների միջև ընկերական հարաբերություններ հաստատվեցին:
Այդ այցելության, ինչպես նաև շուրջ մեկ տարի տևած համագործակցության մասին է պատմում ստորև ներկայացված տեսաֆիլմն ու նկարազարդ հաշվետվությունը:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()







